Գյումրիում մեծ թվով անձիք կան, որ առաջիկա ընտրություններին ձայն են, եթե այսպես շարունակվի, կգնան նոր ընրությունների

ambion.news-ի զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է․
-Տիկին Հովսեփյան այս օրերին ձեր հիմնական մտահոգությունը` կիսվեք մեզ հետ։
-Որպես գյումրեցի, ինչ կանխատեսումներ ունեք, Գյումրիին ինչ է սպասվում
-Գյումրիի վիճակը բավականին բարդ է։ Տեսնելով, որ Երևանում մերժվեցին, հիմա ուզում են երկրորդ քաղաքը վերցնել, որովհետև փաստացի Գյումրիում մեծ թվով անձիք կան, որ առաջիկա ընտրություններին ձայն են, բնական է, որ արհեստական խոչընդոտ են ուզում ստեղծել ընտրված քաղաքապետին։ Սարսափելին այն է, որ այս ամենին միացել է ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ կուսակցությունը, չհաստատվեց Գյումրու 2024 -ի բյուջեն եւ եթե այսպես շարունակվի, կգնան նոր ընրությունների, այսպես ասած թավշյա իշխանափոխության։Հարց է առաջանում , որն է ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ կուսակցության շահը եւ արդյոք իշխող քաղաքական թիմի բաղադրիչը չեն դարձել ։
-Ինչ կառաջարկեք, հարցի լուծում այս ամենին։
-Մեկ տարբերակ կա, որ գոնե Բալասանյան դաշինքն ու Ապրելու երկիրը միավորված պահեն քաղաքը, չգցեն շան բերան, հիշեն՝ թե ինչպես վարվեցին Ալավերդիում, միևնույն է նոր ընտրություններում իրենք ընտրվելու շանս չունեն, գոնե այս անգամ չձախողեն եւ ՔՊ-ին շանս չտան։
Հարցազրույցը՝ Նարինե Ասատրյանի
