Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը՝ Եգիպտոսից

Եգիպտոսում շարունակվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Հոպարի գանձերը» նոր սիթքոմի նկարահանումները։ Էվա Խաչատրյանը դերասանական կազմում է եւ բավական ակտիվորեն Instagram-ում կիսվում է նկարահանումների ընթացքի եւ իր արեւոտ ժամանցի կադրերով։ Դերասանուհու նոր հրապարակումը երկրորդի մասին է։

 

Մինչ Երեւանում ցրտաշունչ ձմեռն ընթացքի մեջ է, Էվան ջերմացնում է իր նոր ֆոտոշարքով։ Լուսանկարներում դերասանուհին սպիտակ տոպով է, ջինսե մինի շորտերով եւ, իհարկե, արեւային ակնոցով։

«Երջանկության մասին կարելի է անվերջ խոսել․ ավելի հաճելի է այն զգալ»,-հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Share This