Քիմ Քարդաշյանը Սուրբ Վալենտինի օրվա համար կոնֆետներից պատրաստված «ներքնազգեստ» է թողարկել (լուսանկարներ)
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սուրբ Վալենտինի օրվա համար արտասովոր «ներքնազգեստ» է թողարկել։ Համապատասխան ապրանքը հայտնվել է նրա Skims ապրանքանիշի պաշտոնական կայքում։
43-ամյա ձեռներեցը ներկայացրել է հավաքածու, որն ամբողջությամբ բաղկացած է ուտելի վարդագույն կոնֆետներից։ Կրծկալը գնորդներին առաջարկվում է 34 դոլարով, իսկ վարտիքը՝ 24 դոլարով:Ներքնազգեստի այս հավաքածուն կառաքվի վարդագույն տուփով։


