Ընթանում է կառավարության հերթական նիստը

Ընթանում է կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 33 հարց է, որից 22-ը չզեկուցվող են, մեկը գաղտնի: Կառավարությունը կքննարկի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը; Գործադիրի նիստին կներկայացվի «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին, «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշման նախագծերը: Ինչպես նաև կներկայացվի Հայաստանի Հանրապետության Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագծերը։
https://www.youtube.com/watch?v=bD_2D3fJTQk&fbclid=IwAR0Gk9FAmrr1tqyieQmYmiCOrQzpgDJxe-6kYPvamee_BImr6SUN5Qwnjog
