Որոնք են գոտկատեղի ցավի հիմնական պատճառները

Առավել հաճախ մեջքի հատվածի տհաճ զգացողությունները պայմանավորված են լինում մկանային սպազմներով։ Այս մասին իր «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել է հանրահայտ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը՝ ներկայացնելով գոտկատեղի ցավերի հիմնական պատճառները։

«Ցավազրկողները, ի դեպ, այս պարագայում չեն օգնի։ Հարկավոր են սպազմը մեղմող դեղամիջոցներ կամ հատուկ վարժություններ»,- պարզաբանել է փորձագետը։

Նրա խոսքով՝ որոշ դեպքերում չափազանց զգայուն հիվանդների մոտ գոտկատեղի ցավերով կարող է դրսևորվել սթրեսը։

«Սա պայմանավորված է նրանով, որ կտրուկ բարձրանում է ճնշումը, ինչը երբեմն արտահայտվում է մեջքի ստորին հատվածի բաբախուն ցավով», – հավելել է բժիշկը։

Բացի այդ, գոտկատեղի հատվածի տհաճ զգացողությունները կարող են կապված լինել նաև ճողվածքի, ներքին օրգանների հիվանդությունների ու օստեոպորոզի հետ։ Ըստ Մյասնիկովի՝ հատկապես լուրջ խնդիր կարող է լինել ցավը, որն ի հայտ է գալիս պառկած ժամանակ, քանի որ այն կարող է միջողային սկավառակի ճողվածքի ախտանշան լինել։

Share This