Ատամնաբույժը նշել է՝ որ դեպքերում չի կարելի խոզանակով լվանալ ատամները
Բրիտանացի ատամնաբույժ Շաադի Մանուչեհրիի խոսքով՝ նախաճաշելուց, քաղցրավենիք օգտագործելուց, ինչպես նաև փսխումից հետո ատամները խոզանակով մաքրելը կարող են վնասել էմալը, գրում է Daily Mail-ը։
Բացի այդ, բերանի խոռոչի թթվայնությունը բնական ճանապարհով բարձրանում է նաև սնվելուց հետո (օրինակ՝ նախաճաշից հետո), ինչը պայմանավորված է նրանով, որ բերանի խոռոչի բակտերիաները քայքայում են սննդի մեջ պարունակվող շաքարը:
Ատամնաբույժը խորհուրդ չի տալիս ատամները լվանալ նաև շաքարով հարուստ մթերքի գործածությունից անմիջապես հետո։ Բանն այն է, որ բերանի խոռոչում շաքարը գլիկոլիզի գործընթացի մեջ է մտնում, ինչի արդյունքում այն արագ վերածվում է կաթնաթթվի։ Այս թթուն խոզանակով ատամների էմալին քսելը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել էմալի քայքայման։
Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ատամները լվանալ սննդի գործածությունից առնվազն մեկ ժամ անց։
