Airbus-ը չեղարկել է 100 ինքնաթիռի առաքումն Իրան
Airbus-ը պատվերների պորտֆելից հանել է 100 ինքնաթիռ, որոնք պետք է հանձնվեին Iran Air-ին։ Այս մասին ասվում է արտադրողի 2023 թվականի հաշվետվության մեջ։ Մատակարարման պայմանագիրը կնքվել է 2016 թվականի վերջին, համաձայնագիրը սառեցվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից հետո։
Իրանի նկատմամբ որոշ սահմանափակումներ հանվել են 2016 թվականին՝ միջուկային համաձայնագրի շրջանակում։ Դրանից հետո երկիրը պայմանավորվել է Airbus-ի հետ 100 ինքնաթիռի մատակարարման շուրջ։ Երկրին պետք է առաքվեին 16 A350-1000, 28 A330-900, 10 A330-200, 32 A320neo, 8 A321 և 6 A320 մոդել, գրում է FlightGlobal պորտալը:
