Գազայի հյուսիսում հարձակման ինտենսիվ փուլն ավարտվել է. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է Գազայի հյուսիսային հատվածում ինտենսիվ ռազմական գործողությունների փուլի ավարտի մասին։ Նրա խոսքով, այժմ անկլավում մարտերը տեղափոխվում են նոր փուլ և կդառնան «ավելի թիրախային»։

«Ռազմական գործողությունների սկզբում մենք նախանշեցինք ժամանակային շրջանակը և պարզ դարձրեցինք, որ Գազայի հատվածում ինտենսիվ ցամաքային զորավարժությունների փուլը կտևի մոտ երեք ամիս։ Անկլավի հյուսիսում այս փուլն արդեն ավարտվել է», – ասել է Գալանտը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ, մեջբերում է The Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ, իր կարծիքով, պատերազմից հետո Գազայի հատվածը պետք է կառավարվի Պաղեստինի կառավարության կողմից։ Այն կձևավորվի Գազայի հատվածում և հիմնված կլինի Իսրայելի համար վտանգ չներկայացնող «ընդհանուր ուժերի» վրա։ Նախարարն ընդգծել է, որ ռազմական գործողություններ են նախատեսվում իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չի ոչնչացվել։ «Դրանք կավարտվեն միայն այն բանից հետո, երբ շարժումը կորցնի իր ռազմական ներուժը և քաղաքական ազդեցությունը Գազայի հատվածում»,-եզրափակել է Յոավ Գալանտը։

Share This