Զելենսկին Շվեյցարիային խնդրել է խաղաղության գագաթնաժողով կազմակերպել

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիայի իշխանություններին խնդրել է խաղաղության գագաթնաժողով կազմակերպել՝ նվիրված իր երկրում ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին, պետության ղեկավարը մամուլի ասուլիս է հրավիրել Բեռնում։ Միջոցառման ժամանակ նա ասել է, որ Զելենսկին դիմել է Շվեյցարիայի կառավարությանը՝ Ուկրաինայի հարցով բարձր մակարդակով խաղաղության գագաթնաժողով անցկացնելու խնդրանքով։

«Ես հաստատեցի, որ մենք պատրաստ ենք դա կազմակերպել», – հավելել է Ամհերդը:

Share This