Թուրքիայում ձերբակալված իսրայելցի ֆուտբոլիստը վերադարձել է տուն
Թուրքական «Անթալիասփոր» ակումբում հանդես եկող իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզքելը Թուրքիայում կալանավորվելուց հետո վերադարձել է Իսրայել։ Այս մասին հայտնում է Kan ռադիոն։
Հունվարի 14-ին թուրքական «Անթալյասպոր» ակումբի իսրայելցի կիսապաշտպան Սագիվ Եհեզքելը «Տրաբզոնսպորի» դեմ հանդիպման ժամանակ գոլ խփելուց հետո ցույց է տվել ձեռքի վիրակապը՝ «100 օր. 7.10» գրառմամբ և Դավթի աստղի պատկերով, որից հետո նա բերման է ենթարկվել «հանրային թշնամանք և ատելություն հրահրելու» մեղադրանքով։
Հունվարի 15-ին Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել ազատել Եհեզքելին կալանքից և վտարել երկրից։
