Իսպանիայի Սուպերգավաթ․ «Ռեալը» կստանա 8 միլիոն եվրո, «Բարսելոնան»՝ 7 միլիոն եվրո

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակի եւ տիտղոսը նվաճելու համար Մադրիդի «Ռեալը» կստանա 8 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

«Բարսելոնայի» մրցանակային գումարը կկազմի 7 միլիոն եվրո։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում Արքայական թիմն առավելության էր հասել 4:1 հաշվով։

Share This