78 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը

78 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի և աշխարհի առաջնության լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը։

Բեկենբաուերը հաղթել է աշխարհի առաջնությունը որպես Գերմանիայի հավաքականի խաղացող և մարզիչ։ Նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը:

«Դեր Կայզեր» մականունով գերմանացին խաղացել է Արևմտյան Գերմանիայի հավաքականում։

Նա մեկն է այն երեք ֆուտբոլսիտներից, ով բրազիլացի Մարիու Զագալոյի հետ միասին, որը մահացել է այս ամիս, և ֆրանսիացի Դիդյե Դեշամը, հաղթել է աշխարհի առաջնությունը որպես խաղացող և որպես մարզիչ:

Բազմակողմանի խաղացող, ով սկսել է խաղալ որպես կիսապաշտպան, Բեկենբաուերը իր անունը պատմության մեջ թողել է որպես կենտրոնական պաշտպան: Երկու անգամ նվաճել է Ոսկե գնդակը

Ֆրանց Բեկենբաուերը նաև նշանավորվել է Մյունխենի «Բավարիայում» իր ելույթներով։ Գերմանական ակումբի հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգան, Գերմանիայի առաջնությունը, գավաթը, Միջմայրցամաքային գավաթը։

Share This