Իսրայելի կեղծ ռեժիմը կկործանվի. Ռաիսին
Իսրայելի կեղծ ռեժիմը կկործանվի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Ռաիսին:
Ելույթ ունենալով Զանջան քաղաքի բնակիչների հանդիպման ժամանակ՝ Ռաիսին ասել է. «Ճնշված Պաղեստինը ուժեղ է, իսկ կեղծ ռեժիմը, որին աջակցում է համաշխարհային ամբարտավանությունը, անպայման կկործանվի, և դաժանությունը չի մնա, սա Աստծո խոստումն է»։
Իրանում օրերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեջ Թեհրանը տեսնում է Իսրայելի հետքը, եւ դա էլ ավելի է սրում երկրների միջեւ հակամարտությունը:
