Ուկրաինայի համար փողերը սպառվել են, խոստովանել է Պենտագոնը. Defense News
ԱՄՆ-ին միջոցներ չեն մնացել Ուկրաինա ուղարկված զենքերը փոխարինելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար գեներալ-մայոր Փեթ Ռայդերը, հայտնում է Defense News-ը։
«Մեր փողը վերջացել է»,- խոստովանեց պաշտոնյան։
Նա պարզաբանել է, որ գերատեսչությունն իր տրամադրության տակ դեռ ունի 4,2 միլիարդ դոլար, որը կարող է օգտագործվել այդ նպատակների համար։ Սակայն պաշարները համալրելու համար միջոցների բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Կիևի աջակցության դադարեցմանը, քանի որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի ցանկանում վտանգի ենթարկել սեփական բանակի մարտունակությունը:
Դեկտեմբերի վերջին Պենտագոնը հայտարարեց Ուկրաինայի զինված ուժերին 250 միլիոն դոլարի վերջնական օգնության փաթեթի մասին, որը հիմնականում ներառում էր հրետանային արկեր և այլ զինամթերք։ Եվ ըստ Ռայդերի՝ դեռևս ոչ մի նշան չկա, որ մատակարարումները կվերսկսվեն։
Բայդենի վարչակազմը վաղուց է զգուշացրել նման արդյունքի մասին Կոնգրեսում Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին: Հանրապետական օրենսդիրները չեն ցանկանում հաստատել Զելենսկու կառավարությանը բազմամիլիարդանոց հերթական օգնությունը՝ առանց միգրացիոն քաղաքականության բարեփոխման, հիշեցնում է Defense News-ը։
