Քրիստինա Ագիլերան հաշտ է իր փարթամ կազմվածքի հետ
Քրիստինա Ագիլերան երկար տարիներ քննադատության դեմ պայքարելուց հետո հաշտվել է իր փարթամ կազմվածքի հետ եւ կիսվել է 18 կգ նիհարելու գաղտնիքով։
Երգչուհին ասել է, որ իր նիհարելու գաղտնիքը առողջ, հավասարակշռված սննդակարգն ու խիստ մարզվելն են։ Ագիլերային քննադատել էին որդու՝ Մաքսի ծնունդից հետո եւ 2010 թվականին՝ ամուսնալուծությունից հետո գիրանալու համար։
Ագիլերան ելույթ է ունեցել Լաս Վեգասում եւ ցուցադրել իր անհավանական կազմվածքը: Աչք գրավող հանդերձանքներից մեկը կապույտ եւ արծաթագույն բոդին էր, մյուսը՝ թիկնոցով զգեստը՝ խորը բացվածքով:
Ագիլերան վերջին տարիներին նիհարել է մոտ 18 կիլոգրամով եւ մի քանի հարցազրույցներում խոսել է այն մասին, թե ինչպես է համակերպվել իր մարմնի հետ: 43-ամյա երգչուհին ասել է, որ իրոք «ատում էր չափազանց նիհար լինելը» եւ սովորել է սիրել իր «նոր կազմվածքը»:
Որդու ծնվելուց հետո Ագիլերան նիհարել է 18 կգ-ով՝ կրճատելով իր սննդակարգը մինչեւ օրական 1600 կալորիայով եւ օգտագործելով տխրահռչակ «Ծիածանային դիետան»։ Սա նշանակում է, որ երգչուհին ուտում է հիմնականում բուսական ծագման մթերքներ եւ իր սննդակարգում ներառում է գունավոր մրգեր ու բանջարեղեն։
Երբ Ագիլերան սկսեց պատրաստվել 2010 թվականին նկարահանված «Burlesque» ֆիլմում իր դերին, նա նորից սկսեց նիհարել։ Մի քանի ամիս անց նա հուզական ապրումներ ունեցավ կոմպոզիտոր Ջորդան Բրաթմանի հետ ամուսնալուծության պատճառով, որը քաշի ավելացման հերթական պատճառը դարձավ:
2020 թվականին Ագիլերան ասաց, որ դադարեցրել է դիետան եւ, պարզապես, փորձում է առողջ սնվել։ Նա կենտրոնացել է Whole Foods ուտելու վրա եւ իր սննդակարգից ամբողջությամբ բացառել է քաղցր ուտեստները:
Բացի առողջ սննդակարգին հետեւելուց, Ագիլերան նաեւ ասել է, որ փորձում է ֆիզիկապես ակտիվ մնալ եւ մասնակցում է տարբեր ֆիթնես ծրագրերի։ Սա ներառում է կարդիո վարժություններ, շաբաթական չորսից հինգ անգամ մարզումներ, բռնցքամարտ, յոգա եւ ուժային մարզումներ:
