Բրիթնի Սփիրս. «Ես երբեք չեմ վերադառնա երաժշտական ​​ասպարեզ»

Բրիթնի Սփիրսի երկրպագուները, երեւի, հիասթափվել են, քանի որ երգչուհին հերքել է լուրերը, թե ինքը նոր ալբոմ է ձայնագրում։

«Պարզաբանելու համար. լուրերի մեծ մասը աղբ է։ Նրանք անընդհատ ասում են, որ ես դիմում եմ պատահական մարդկանց՝ նոր ալբոմ պատրաստելու համար… Ես երբեք չեմ վերադառնա երաժշտական ​​ինդուստրիա»-գրել է Սփիրսն իր Instagram-ում։ Միաժամանակ նա նշել է, որ դեռ նոր երգեր է գրում, բայց այլ կատարողների համար։ «Ես գրում եմ զվարճանալու կամ այլ մարդկանց համար»,-հավելել է Սփիրսը` նշելով, որ վերջին երկու տարում գրել է ավելի քան 20 երգ։

Սփիրսն ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում վերադառնալ: Իր՝ «Իմ ներսի կինը» հուշագրության մեջ Սփիրսն ասում է, որ իր հոր խնամակալությունը «մահացու» էր իր երաժշտական ​​կարիերայի համար: «Երաժշտական ​​կարիերայով առաջ շարժվելն այս պահին իմ նպատակը չէ»,- գրել է Սփիրսը,-«Ժամանակն է, որ, իսկապես, գտնեմ ինքս ինձ», – շարունակել է նա:

Share This