Նյու Յորքի կենտրոնում բախվել են մետրոյի երկու գնացքները
Նյու Յորքի կենտրոնում մետրոյի երկու գնացքների բախման և ռելսերից դուրս գալու հետևանքով տուժել է 24 մարդ։
Ուղևորներով գնացքը դուրս էր գալիս կայարանից, երբ դրան հարվածել է վերանորոգման համար կանգնած գնացքը, որի արգելակներն ինչ-որ մեկն արձակել էր, գրում է New York Post-ը։
Դա տեղի է ունեցել ցածր արագությամբ, ուստի տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Մնացած ուղեւորները տարհանվել են։ Իշխանությունները հետաքննում են բախման պատճառները։
