Իրանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Իսլամական պետությունը հինգշաբթի օրը իր վրա է վերցրել Իրանում տեղի ունեցած արարողության ժամանակ երկու պայթյունների պատասխանատվությունը»,- նշում է հրատարակությունը։

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել էր Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել։

Ահաբեկչությունը դատապարտել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Share This