Պակիստանը ոչ միայն ադրբեջանի ու թուրքիայի վառ դաշնակիցն է, այլև աշխարհի միակ երկիրը, որը չի ճանաչում ՀՀ-ն, այդ տրամաբանությամբ էլ Հայաստանը մշտապես աջակցում է Հնդկաստանին
Աշխարհում կա մի շատ յուրահատուկ հակամարտություն ևս` Պակիստան-Հնդկաստան, որը ընթանում է Կաշմիրի չքնաղ տարածքի համար:
Պակիստանը ոչ միայն ադրբեջանի ու թուրքիայի վառ դաշնակիցն է, այլև աշխարհի միակ երկիրը, որը չի ճանաչում ՀՀ-ն, այդ տրամաբանությամբ էլ Հայաստանը մշտապես աջակցում է Հնդկաստանին Կաշմիրի հարցում (դիվանագիտական մակարդակում):
Թե´Պակիստանից, թե´Հնդկաստանից տարեկան մի քանի հարյուր հազար մարդ է գաղթում ԱՄԵՆՈւՐ. թե´պակիստանցիները, թե´հնդիկները ամենուր են` Թիֆլիս, Մոսկվա, Դուբայ, Կահիրե, Նյու Յորք, Եվրոպական մայրաքաղաքներ, Պեկին, Շանհայ և Վելլինգթոն:
Այս արտագաղթը ունի մի քանի տասնյակ պատճառներ, թեև սա ավելի շատ նման է դանդաղ էքսպանսիայի, որը ոչ ոք չի կարող կանգնեցնել, առավել ևս` ՀՀ-ն, բայց սահմանափակել ու ողջամտորեն, իհարկե, կարող է ու պետք է անի դա:
Մյուս կողմից, ՀՀ քաղաքացին էլ պետք է գիտակցի, որ Հնդկաստանում 30-ից ավելի ազգեր են ապրում, հետևաբար Հնդկաստանից ամեն մեկը չէ, որ հնդիկ է, և չի կարելի զանգվածաբար անարգել կամ վիրավորել մի ազգի, որի մի քանի անհատ գուցե սխալ վարքագիծ ունեն,կամ հավանական է, որ հենց հնդիկներ շատ քիչ քանակով են իրականում ապրում ՀՀ-ում, իսկ Հայությունն էլ իր հերթին է սփռված այլոց պետություններում, ու, հանուն արդարության, ոչ միայն ամանորին, այլև շատ այլ` առօրյա օրերին, ցավոք սրտի, ոչ հաճելի վարքագիծ է դրսևորում այդ երկրներում, բայց դա ոչ ոքի իրավունք չի տալիս պիտակավորել համայն Հայությանը:
Եվ վերջապես, Հնդկաստանը Հայաստանին զենք է վաճառում. դա էլ է հարկ հիշել, իսկ եթե չեք ուզում, որ այլազգիները մի օր Մեր Հանրապետությունում դառնան մեծամասնություն, ապա զուտ մի´ լքեք Հայրենիքը և նպաստեք Հայրենադարձությանը:
Շնորհակալություն
