Լոռու մարզի Ֆիալետովո գյուղում մանկապարտեզ կկառուցվի

Լոռու մարզի Ֆիոլետովո  գյուղի 2-րդ փողոց 44/1  հասցեով գրանցված, 0.137621 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։

Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա` հունվարի 4–ի նիստում:

Ֆիոլետովո համայնքը տեղեկացրել է, որ Երևանում Ռուսական գիտության և մշակույթի  կենտրոնը հավաստիացրել է, որ հողատարածքի տրամադրման դեպքում կաջակցի վերոգրյալ տարածքում մանկապարտեզի կառուցմանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մարզեր կատարած  այցերի ընթացքում տեսելէ, որ կառավարության  ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ կան:

Share This