«Զուգարանում թափանցիկ ապակի դնելու համար հատուկ գիտելի՞ք է պետք». Փաշինյանը «դառնացած» է

Դպորցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ  պրոբլեմներ և ուզում եմ դրանց մի մասը կիսել ձեզ հետ։ Այս մասին այսօր` 2024 թվականին տեղի ունեցած կառավարության առաջին նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ գործ ունենք նախագծման խոտանի հետ։

«Մի քանի հազար դրամ այս կոմղ-այն կոմղ անելու համար ինչ ասես բերում կախում են: Սա անթույլատրելի է, տնայնագրծությունից պետք է դուրս գալ»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նշեց, որ ուր գնացել է` ամեն տեղ ջուր է կաթում:

«Հինգ ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, դրա համար հատուկ գիտելի՞ք է պետք»,- նշեց նա` շեշտելով, որ Հայաստանում խորը նստած է «պրարաբային կուլտուրան»:

Փաշինյանը կոշտ հայտարարեց, որ կոմպրոմիսների չի գնալու, ամեն ինչ կունենա հետևանք:

«Շատ դառնացած եմ»,- հայտարարեց նա։

Նա մարզպետներին հանձնարարեց նայել, թե ինչ է կատարվում:

Հիշեցնենք, որ այսօր նա աշխատանքից ազատել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։

Share This