Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղ բնակիչների սպանությունը «ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով»: Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով.
Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հարգելի պարոն Խամենեի, հարգելի պարոն Ռաիսի, ընդունեք իմ խորին ցավակցությունները Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ:
Գերեզմանոց այցելած խաղաղ բնակիչների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով, կարեկցանքի և աջակցության խոսքեր՝ զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»,- ասված է Կրեմլի կայքում տեղադրված հեռագրում։
