ԶԵԼԵՆՍԿԻՆ ՆՇԵԼ Է 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ
2024 թվականին Ուկրաինայի գլխավոր ռազմական նպատակը Ղրիմի մեկուսացումն է։
Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է The Economist-ին տված հարցազրույցում։ «Ղրիմի մեկուսացումը և այնտեղ Ռուսաստանի ռազմական ներուժի դեգրադացումը չափազանց կարևոր են մեզ համար։ «Տաուրուս» հրթիռները կարող են Ուկրաինային թույլ տալ ոչնչացնել 4 միլիարդ դոլար արժողությամբ Կերչի կամուրջը՝ Ղրիմի թերակղզին մեկուսացնելով Ռուսաստանից և նվազեցնելով տարածաշրջանից հարձակումների թիվը»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին ուրվագծել է ցամաքային պատերազմի խնդիրները. «Մեր խնդիրն է պաշտպանել Արևելքն ու Հարավը, փրկել Ուկրաինայի այս շատ կարևոր քաղաքները՝ Խարկովը, Դնեպրը, Զապորոժյեն, Խերսոնը, Նիկոլաևը, ինչպես նաև պաշտպանել մեր երկրի կարևոր ենթակառուցվածքները»,- հավելել է նա։
