Ֆիլմեր, որոնք ոչ միայն ամանորյա տրամադրություն կհաղորդեն, այլեւ՝ նոր տպավորություններ

Ամանորյա ֆիլմ» արտահայտությունից հետո ի՞նչ է առաջինը գալիս մտքիդ՝ «Պոտերիանա՞», «Տանը մենա՞կ»: Մենք որոշեցինք հեռանալ «անմահ դասականների» կաղապարներից եւ ձեզ համար հավաքել ֆիլմեր, որոնք ոչ միայն ամանորյա տրամադրություն կհաղորդեն, այլեւ՝ նոր տպավորություններ։

Ցանկանում եք մաքրել բոլոր դարակները հին աղբից, բայց էներգիա չունե՞ք: Վերցրեք սիրելի քաղցրավենիքն ու միացրեք «Նարնիայի քրոնիկները»:

Առանց հույսերի ու անհանգստությա՞մբ եք սպասում Ամանորին։ Դիտեք «Լեմոնի Սնիքեթ․ 33 անհաջողություն»-ը։

Ուզու՞մ եք, պարզապես, պառկել ու երեւակայել, թե ինչպես է Ամանորը հրաշքով պատրաստվելու: Միացրեք «Բժիշկ Պառնասի երեւակայությունը»:

Դուք նվեր եք պատրաստում ձեր ընտանի կենդանու համար եւ անհանգստացա՞ծ եք, որ չեք կարող որդեգրել բոլոր անօթեւան կենդանիներին: Ձեզ անհրաժեշտ է «Բոբ կատվի Սուրբ Ծնունդ»-ը:

Դուք ամփոփում եք տարին եւ ափսոսո՞ւմ եք, թե ինչքան բան չեք հասցրել անել: Անմիջապես միացրեք «Հետ՝ դեպի ապագա»-ն:

Չգիտե՞ք ինչ եք ուզում։ Հանգստացեք եռուզեռից եւ դիտեք «Լիալուսնի թագավորություն»-ը:

Դուք ամանորյա տրամադրություն ունեք եւ անհամբեր սպասո՞ւմ եք տոնին։ Իդեալական է «Կախարդական երկիր»-ը։

Եվ նույնիսկ, եթե դուք ընտրում եք բոլորովին այլ ֆիլմ, հիշեք, որ նոր փորձառությունները ավելի լավն են, քան հները, իսկ ֆիլմերը՝ հակառակը:

Share This