Պրահայում հայտնել են, որ Նոր տարին դիմավորելու ժամանակ պայթեցված ճայթռուկներից վնասվել է յոթ մարդ

Յոթ մարդ Նոր տարին դիմավորելիս վնասվածքներ է ստացել պիրոտեխնիկայի պայթյուններից Վացլավի եւ Ստարոմեստի հրապարակներում, որոնք գտնվում են Պրահայի կենտրոնում։ Այս մասին Х-ում տեղեկացրել է Չեխիայի մայրաքաղաքի փրկարարների եւ հրշեջների միավորված ծառայությունը։

«[Նոր տարին նշող քաղաքացիներին] օգնություն ցուցաբերելու նպատակով Վացլավի եւ Ստարոմեստի հրապարակ այցերն ավարտվել են։ Գործընկերներն օգնություն են ցուցաբերել 28 քաղաքացու, որոնցից 13-ը տեղափոխվել է հիվանդանոցներ։ [Պայթյուններից ստացված] վնասվածքներ է ստացել յոթ մարդ»,- նշել են փրկարարները։

Փրկարարների եւ հրշեջների տեղեկացմամբ՝ ամանորի գիշերը մայրաքաղաքում արտակարգ դեպքերը զգալիորեն ավելի քիչ են եղել, քան նախորդ տարիներին։ Դա, մասնավորապես, կապված է այն բանի հետ, որ իշխանություններն արգելել են օգտագործել պիրոտեխնիկա քաղաքի կենտրոնական շրջաններում։ Ոստիկանությունը տուգանքներ է նշանակել տասնյակ կարգախախտների համար։

Share This