Վլադիվոստոկում և Նախոդկայում ևս ցունամիի վտանգ է հայտարարվել

Վլադիվոստոկում և Նախոդկայում ցունամիի վտանգ է հայտարարվել, հայտնում են իշխանությունները:

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հիշեցնելով, որ Սախալինում ցունամիի վտանգ է հայտարարվել. կղզու արևմտյան ափի ափամերձ հատվածները կարող են տուժել ալիքներից, հայտնում է Սախալինի ԱԻՆ գլխավոր վարչությունը։

Սախալինի մի շարք շրջաններում նախազգուշացման համակարգը միացված է, իսկ բնակչությանը տարհանում են անվտանգ վայրեր։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների տարածքում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի։ Տեղի բնակիչներին հորդորում են անհապաղ լքել ափամերձ տարածքը։

Share This