Երկիրն արդեն հարյուր տարուց ավել թուրքի լծի տակ, բայց նա Ղարս ու Մուշ է երգում.Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության ՊԲ-ի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Հայը Մասիսը տվել, բայց «Նոյան տապանով» հպարտանում է, Ավարայրը հանձնել, բայց Վարդանանց պատերազմ է գովերգում, Երգիրն արդեն հարյուր տարուց ավել թուրքի լծի տակ, բայց նա Ղարս ու Մուշ է երգում…
Իսկ երբ Արցախն այսօր մահամերձ է և դեռ կարելի է փրկել, հայը լուռ է, կամ, եթե խոսում է, ապա նորից ու կրկին Հայկից, Ավարայրից, Ղարսից ու Մուշից…
Վերջապես, ո՞վ է հայը և ի՞նչ է ուզում նա,- անցյալը հիշելով, կորցնել հերթական ներկան, թե՛ ներկան անտեսելով, ձեռք բերել հերթական անցյալը…
Հ.գ.-…Եվ վերջում, որպես հետգրություն, ամենակարևորի մասին՝ շնորհավորեք միմյանց ԱՄԱՆՈՐԻ առթիվ և չմոռանաք գոռալ՝ ու ռ ա՜ա՜ա՜ … Ցանկացողները կարող են նաև ոչ անհայտ տիկնոջ օրինակով պարել, ծափ տալ և, իհարկե, քահ-քահ ծիծաղել <<հանուն ոչնչի>> կամ էլ հանուն կորսվող ներկայի…
Լուսանկարում՝ Արցախի վերջին ոչ տոնական Ամանորը Մեծ արհավիրքից մոտ երկու տարի առաջ…»:
