ԲԱՔՎԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի ռազմականացման ծրագիրը, այս երկրում ռեւանշիստական ​​տրամադրությունների խրախուսումը, որը նկատվում է Ֆրանսիայի գործողություններում, հակաարդյունավետ են։

Այս մասին TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը, մասնավորապես՝ Փարիզի կողմից ռազմական տեխնիկայի խմբաքանակը Երևան տեղափոխելու մասին հարցը։

Նրա պնդմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում Ֆրանսիայի կառավարության վերջնական նպատակները դժվար ընկալելի են։

«Մենք բազմիցս նշել ենք, որ մյուս երկրները չպետք է իրենց աշխարհաքաղաքական ինտրիգները և ներքաղաքական օրակարգը արտահանեն Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ընդգծել է Հաջիևը։

 

Share This