ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՑՎԱԾ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՆԱՎԻ ՎՐԱ 98 ՆԱՎԱՍՏԻ Է ԵՂԵԼ

Սևաստոպոլի NTS հեռուստաալիքը, որը համագործակցում է Սևծովյան նավատորմի հետ, հայտնել է «Նովոչերկասկ» ռուսական խոշոր դեսանտային նավի վրա 74 նավաստիների մահվան մասին, որը խորտակվել է Թեոդոսիա նավահանգստում երկուշաբթի օրը ուկրաինական հրթիռային հարձակումից հետո:

Մոսկվան թաքցնում է կորուստները, հայտարարելով, թե անփնակազմի 33 անդամ անհետ կորել է, 23-ը վիրավորվել են, մեկը զոհվել է։ «Նովոչերկասկ»-ի անձնակազմը 98 մարդ է։

Նավի խորտակումից հետո ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծման է ենթարկել ուկրաինական քաղաքները, այդ թվում Կիեւը։ Կան տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Ուկրաինական ղեկավարությունը կոշտ պատասխան է խոստացել Ռուսաստանին։ Այսօր գիշեր ուկրաինական զինուժը հարվածել է ՌԴ Բրյանսկի մարզի ենթակառուցվածքներին։

 

Share This