Աստղային ոճ. Քիմ Քարդաշյանի շքեղ ձմեռային կերպարը
Ակնհայտ է, որ Քիմ Քարդաշյանը ներկայումս թրենդային համարվող «հանգիստ շքեղության» կողմնակիցը չէ։ Աստղը, որը հայտնի է իր ծայրահեղ շքեղ կերպարներով, Նյու Յորքում զբոսնել է ձմեռային ոճում, որը հեռու է «հանգիստ շքեղություն» հասկացությունից։

Մաքսիմալիստական հանդերձանքը բաղկացած էր արհեստական մորթուց մոխրագույն վերարկուից եւ մեծ չափսի Hermès Birkin պայուսակից՝ պատրաստված կոկորդիլոսի կաշվից: (նմանատիպ օգտագործված պայուսակը վաճառվում է 90,000 դոլարով):

Քարդաշյանը վերարկուն հագել էր սեւ վերնաշապիկի եւ համապատասխան սպորտային տաբատի վրայից: Skims-ի հիմնադիրն ընտրել է Balenciaga-ի կոշիկները:

Birkin-ի ցնցող մեծ պայուսակը, գուցե, ամենաշքեղն է, բայց Քարդաշյանի զգեստապահարանում միակը չէ։ Այս ամառ նա ներկայացավ հազվագյուտ Himalaya Birkin պայուսակով, որը մոդելավորված էր սպիտակ ոսկուց:
Ուլտրալյուքս պայուսակը պատրաստվում է Նեղոսի կոկորդիլոսի կաշվից եւ վաճառվում է 150-600 հազար դոլարով:
