Նիագարայի ջրվեժի կամրջի վրա ավտոմեքենա է պայթել ու բռնկվել, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել։ Վիրավորվել է նաև սահմանապահ: Պայթյունի ալիքը մի քանի մեքենաներ է ցրել տարբեր ուղղություններով։
Հետաքննությունը վարում է ՀԴԲ-ն, այդ թվում՝ որպես ահաբեկչության փորձ։
Fox News-ը հայտնում է մահապարտ ահաբեկչի մասին։
ԱՄՆ-ի և Կանադայի միջև Արևմտյան Նյու Յորքում փակ են բոլոր սահմանային անցումները։
Կանադան դիտարկում է ԱՄՆ-ի հետ սահմանի բոլոր անցակետերում անվտանգության միջոցների ուժեղացման հնարավորությունը կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո, ասել է վարչապետ Թրյուդոն։
