Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքում փողոցային մարտերի ժամանակ ՀԱՄԱՍ-ի ուժերի կողմից Իսրայելի պաշտպանության զինուժի տեխնիկայի և զինվորների գնդակոծման նոր կադրեր են շրջանառության մեջ դրվել:
ՀԱՄԱՍ-ը նաև ցույց տվեց քաղաքային ճակատամարտ Իսրայելի պաշտպանության բանակի հետ Բեյթ Հանունում: ՀԱՄԱՍ-ի մարտիկները, դուրս գալով թաքստոցից, հարվածում են ձեռքի հակատանկային նռնականետից, այնուհետև հեռանում թունելներով: Նման անսպասելի հարձակումներ իսրայելյան ուժերի թիկունքում ամենուր են:
