Անահիտ Սիմոնյանը հեգնում է Վիկա Մարտիրոսյանին

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել պարուհի Վիկա Մարտիրոսյանը, ով զրույցի ընթացքում բավականին սկանդալային բացահայտումներ էր արել իր և Անահիտ Սիմոնյանի հարաբերությունների, Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցության հետ կապված:

Պարզվում է` տարիներ առաջ Լիլիթ Հովհաննիսյանը համագործակցության նպատակով դիմել է Վիկա Մարտիրոսյանին՝ իր տեսահոլովակների պարերը բեմադրելու համար։ Անահիտ Սիմոնյանն էլ, ով եղել է Վիկայի մտերիմ ընկերուհին, պարուհու առաջ դրել է պայման՝ կա՛մ իրենց ընկերությունը, կա՛մ Լիլիթ Հովհաննիսյանի հետ համագործակցությունը։

Պետք է նշել, որ Վիկան սկզբում խուսափում էր պատասխանից՝ նշելով.

«Սովոր էի, որ պարողների մեջ դա պետք է լիներ, որովհետև ես ավելի պարարվեստի հետ եմ առնչվում, բայց երբ երգիչների մեջ սկսվեց դա լինել ու շարունակական բնույթ սկսեց կրել, շատ ցավալի է։ Ես, բնականաբար հիմա չեմ ուզում հատուկ անուններ տալ, հիշել, բայց իհարկե եղել է, երբ ես ընտրության դիմաց կանգնել եմ:Դե, կարծում եմ այս պահին պարզ է, թե ես ինչ ընտրություն եմ արել, որովհետև 10-15 տարուց ավել է՝ Անահիտի հետ չեմ շփվում»։

Հարցազրույցը հրապարակվելուց ընդամենը ժամեր անց Անահիտ Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ, բավականին պարզ հասկացնելով՝ Վիկա Մարտիրոսյանը ստում է.

«Այնքան վստահ ասեցիք, իմ հավատն էլ եկավ, որ տենց բան է եղել։ Հարգելիներս, եթե view հավաքելու խնդիր ունեք, ասեք ես ձեզ գովազդ կանեմ, ոչ թե հետաքրքիր կոնտենտ ստանալու համար պատմություն հորինեք։ Հուսամ չեք ուզենա իրական պատմությունը ես իմ էջով պատմեմ»,- գրել է Անահիտը։

facebook sharing button
telegram sharing button
whatsapp sharing button
messenger sharing button
viber sharing button
linkedin sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
twitter sharing button
Share This