Ինչ դե՞ր ունեն հեշտոցի լորձաթաղանթի բջիջները միզուղիների ինֆեկցիաների զարգացման ժամանակ

Միզուղիների ինֆեկցիաները դասվում են ամենահաճախ հակաբիոտիկ նշանակվող հիվանդությունների շարքին: Կարող են հանդիպել ցանկացած տարիքում թե կանանց և թե տղամարդկանց մոտ: Միզուղիների ինֆեկցիաները կարող են առաջացնել մի շարք բարդություններ և որոշ դեպքերում կարող են բերել հիվանդի կյանքին սպառնացող իրավիճակների:

Եթե ինֆեկցիոն գործընթացի մեջ ընդգրկված է միզապարկը, ապա այն դրսևորվում է ցիստիտի ձևով, իսկ եթե՝ երիկամների բաժակ – ավազանային համակարգը՝ պիելոնեֆրիտի ձևով:

Վերջին հետազոտությունները ապացուցել են, որ մեզը ստերիլ չէ: Մեզում առկա են բակտերիաներ, որոնք ունեն պաշտպանական նշանակություն, որոնց դեմ պայքարել պետք չէ:

… Միզուղիներ ինֆեկցիաների թափանցման ի՞նչ ճանապարհներ կան:

… Որո՞նք են աղիքային ցուփիկի (E. coli) միզուղիներ ներթափանցման փուլերը:

… Ինչ դե՞ր ունեն հեշտոցի լորձաթաղանթի բջիջները միզուղիների ինֆեկցիաների զարգացման ժամանակ:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում ժամը 13:10-ին «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում զրուցելու ենք Իզմիրլյան ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի ուրոլոգ ‍Համլետ Դվոյանի հետ:

Share This