Մերձավոր Արեւելքը «Զելենսկու մահախոսականն է». ուկրաինական աղբյուր

Ուկրաինայում սկսել է գերիշխող դառնալ այն տրամադրությունը, որ Մերձավոր Արեւելքում զարգացումները ոչ թե պարզապես ընթանում են Կիեւի համար վատթարագույն սցենարով, այլ, ըստ էության, կարելի է «Զելենսկու մահախոսականը համարել»: Աղբյուրներից մեկը պատկերը ներկայացնում է այսպես.

«Իսրայելը սկսում է պատերազմի երկրորդ փուլը, որը կներառի ցամաքային գործողություն։ Նեթանյահուն առաջ է քաշում իր դիրքերը` հայտարարելով երկարատեւ պատերազմի մասին: Աշխարհում պառակտում է սկսվել, ԱՄՆ-ն ու Եվրոպան, որպես Իսրայելի (եւ Ուկրաինայի) դաշնակիցներ, մնացել են մենակ:

Այստեղ հիմնական հարցն այն է, թե արդյոք որևէ մեկը կմիանա՞ և ինչպե՞ս կմասնակցեն այս պատերազմին արևմտյան երկրները։

Ամենահավանական սցենարով, այս կամ այն ձեւաչափով կոնֆլիկտի մեջ ներքաշվելու է ԱՄՆ-ը, նրան հաջորդելու է Եվրոպան, եթե խաղի մեջ մտնեն Լիբանանը, Հորդանանը, Իրանը, Եմենը, սիրիական խմբերը և թուրքերը: Հարց է նաեւ, թե ինչպես նաև ինչպես կվարվեն այնպիսի ֆինանսական կենտրոններ, ինչպիսիք են Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և այլն. եթե նրանք էլ մտնեն մերձավորարևելյան մեծ խաղի մեջ, ինչպես որ հայտարարել են, սա ամբողջովին կփոխի աշխարհը։

Համաշխարհային սցենարի դեպքում ուկրաինական ճգնաժամը կդադարեցվի կամ կառաջանա նոր տարածքներ կորցնելու ռեալ վտանգ, որն արդեն իսկ տեսանելի է Ավդեեւկայում, եւ կտարածվի ահյ ուղղություններով (Խարկով, Դնեպր, Օդեսա, միգուցե` Կիեւ եւ կենտրոնական Ուկրաինա),  քանի որ Արևմուտքը Մերձավոր Արեւելքում երկարող հակամարտության դեպքում, ինչպես նաեւ Չինաստանի հետ հակամարտությունն աչքի առաջ ունենալով, չի կարողանա զենք մատակարարել մի քանի ճակատների, եւ բայալստ երկրների ցանկում առաջին տեղում է Ուկրաինան։ Զինամթերքի պակասը կթանկացնի գինը: Նավթի գների աճը զարգացող երկրներում համաշխարհային ճգնաժամ կառաջացնի։ Ուկրաինայում նույնպես կլինեն դեֆիցիտներ և գնաճի աճ։ Հաջորդ փուլում ԵՄ-ում և աշխարհում կսկսվեն կրոնական հակամարտություններ, ահաբեկչության աճ, դա սպառնում է աշխարհի փխրուն կայունությանը: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով արևելքում բռնկված մեծ հրդեհը։

Ու այդ ընդհանուր ֆոնին, Ռուսաստանը հասցրել է իր ռազմական արդյունաբերությունը հնարավորինց տեղափոխել ռազմական ռելսերի: Չունի վառելիքի, պարենի խնդիր. ընդհակառակը, ներկա իրավիճակում առնվազն Եվրոպան է հայտնվում Ռուսաստանից այդ հարցում կախված վիճակում:

Դժվար ժամանակներ են գալիս։ Զելենսկու ժամանակը անցել է, եկել է «արևելքի» ժամանակը: Լավագույն տարբերակը, եթե անգամ շատերը դավաճանություն համարեն, օր առաջ Մոսկվայի հետ ցանկացած պայմանով հաշտությունն է»։

Share This