Ավդեեւկան վերածվել են երկրորդ Բախմուտի` դառնալով Կիեւի համար ճակատագրական
Ուկրաինական աղբյուրը տեղեկացնում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ ռուսները շարունակում են համառորեն իրականացնել «Ավդեևկայի կաթսան»՝ փորձելով ի վերջո ամրացված տարածքը բերել կիսաշրջանի, ինչը կբարդացնի դրա մատակարարումը: Ինչպես եղավ Բախմուտի դեպքում, որտեղ կար միայն մեկ «ճանապարհ` մահվան ճանապարհը: Այս մասին արդեն գրում է արևմտյան մամուլը, և այդ հարցը անընդհատ քննարկվում է շտաբներում։
Ուկրաինայի զինված ուժերը ստիպված են եղել նահանջել իրենց որոշ դիրքերից։ Մարտերը շարունակվում են արդեն շուրջ 12 օր։ Բոլորի կորուստները ծանր են, հենց այստեղ է ռազմաճակատն առավել ակտիվ։
Աղբյուրը նշում է, որ ռուսներն այդպիսով խնդիրներ են ստեղծում ուկրաինական ընդհանուր զինված ուժերի համար: Մի կողմից, Ավդեեւկան կորցնելու ռիսկն է, որի դեպքում փլուզումը կարող է դոմինոյի էֆեկտով տարածվել ողջ շփման գծով մեկ: Մյուս կողմից, դա թույլ չռակու ռիսկերն են. ներկա իրավիճակը ստիպում է ուկրաինական հիմնական ռեսուրդժսները կեղափոխել Ավդեեւկա, որը դատարկում է այլ ուղղությունները, իսկ ռուսները փորձում են հետեւել այդ տեղաշարժերին, հայտնաբերել և ոչնչացնել, ինչպես նաև նյութատեխնիկական մատակարարման ուղիներ։
Շատերը սա համարում են ծուղակ ուկրաինական զինված ուժերի համար, քանի որ ռուսները միտումնավոր ներքաշում են Ուկրաինայի զինված ուժերին այս «խաղի» մեջ։ Ինչպես դա եղավ Բախմուտում: Եթե Բանկովայան ճակատի այս հատվածում թույլ տա նույն սխալները, ինչ Բախմուտում, ապա դա ողբերգական հետևանքներ կունենա ողջ ուկրաինական ճգնաժամի համար»։
Նմատենք, որ ռուսական փորձագետները եւս նույն գնահատականն են տալիս. Ավդեեւկան իր վրա է կենտրոնացնում ուկրաինական ռեզերվները: Ըստ այդմ. Ռուսական բանակն այս հատվածում կուտակել է զգալի ուժեր, այդ թվում` տեխնիկայի եւ զինամթերքի մասով. «Սակայն 8 տարի ամրացվող այդ շրջան նախնական արագ ճեղքումներից հետո, որը նկատելի կորուստների պատճառ դարձավ, ռազմավարությունը փոխվել է: Ռուսական ուժերն անցել են դանդաղ շարժի. հրետանին, ավիացիան հնարավորինց մաքրում է որոշակի հատված` միաժամանակ մաղելով հակառակորդի ուժերը: Դրան հաջորդում է փոքր ցատկով տեղաշարժ, եւ նորից նույնը: Արդյունքում, նաեւ հակառակորդն է պարտադրված մշտապես առաջ քաշել նոր ռեզերվներ, որոնք նույնպես արագ մաղվում են: Բախմուտի կրկնությունն է, ու այդ նույն սցենարով, ռուսական ուժերն արդեն կրակի տակ են պահում Ավդեեւկա տանող վերջին ուղին: Պետք է ընդամենը 3-4 կիլոմետր առաջխաղացում հյուսիսային կամ հարավային ուղղությամբ, որ այդ միակ ուղին վերջնականապես վերածվի մանվան ճանապարհի: Սակայն ռուսական ուժերն էլի չեն շտապում այդ վերջին ցատկը կատարել` փորձելով արավելագույնս ոչնչացնել ուկրաինական առանց այդ էլ` հակահարձակումից հետո էականորեն պակասած ռեզերվները: Մեկ-երկու շաբաթ, եւ ռուսական բանակի ակտիվության հաջորդ խոշոր ալիքը կտեսնենք: Եվ դա կարող է շատ հեռուները հասնել»:
