ԱՄՆ նախագահը խաղում է «շատ ցինիկ քաղաքական խաղ». ԱՄՆ սենատոր
Ներկայացուցիչների պալատը չի հաստատի Բայդենի ընդհանուր 105 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ օգնության փաթեթը Իսրայելին և Ուկրաինային, ասել է հանրապետական սենատոր Էրիկ Շմիթը
Fox Business-ում քաղաքական գործիչն ասել է, որ ԱՄՆ նախագահը խաղում է «շատ ցինիկ քաղաքական խաղ»՝ հույս դնելով սենատորների վրա, որոնք կհաստատեն օգնություն Իսրայելին, հետևաբար Կիևին:
Սակայն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության փաթեթն ԱՄՆ-ում դարձել է ավելի քիչ տարածված։
Թե ինչու է այդ երկու փաթեթները Բայդենն իրար միացրել, հասկանում են բոլորը: Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը Կոնգրեսն արդեն իսկ մերժել է ներկա 45-օրյա կարճաժամկետ բյուջեով: Սպասվում է, որ հիմնական բյուջեով եւս մերժում կլինի: Իսկ Բայդենը միացնում է Իսրայելի եւ Ուկրաինայի փաթեթները` հուսալով, որ Իսրայելին ֆինանսավորմանը կողմ լինելով, հանրապետական մեծամասնությունը ստիպված կլինի նաեւ Ուկրաինայի օգնությանը կողմ գնալ: Համենայնդեպս, դա առաջին տպավորությունն է: Սակայն Բայդենի թիմն այդքան միամիտ չէ, եւ հասկանում է, որ Կոնգրեսում կարող են այդ երկու բլոկները տարանջատել, հաստատել Իսրայելի մասը եւ մերժել ուկրաինականը: Ու կարծես ամբողջ խորամանկությունն էլ հենց այստեղ է. ուկրաինական ուղղությամբ ձախողումների դեպում, ավելին, եթե նաեւ Իսրայելում ռազմական ձախողում լինի, Բայդենը կսկսի մեղադրել հանրապետականներին, թե իր միասնական խոշոր պլանը մերժեցին, եւ եղավ պարտություն: Եվ այդ քարոզով կարող է գնալ ընտրությունների:
