Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են Լեռնային Ղարաբաղը բնակեցնել 140 հազար ադրբեջանցիներով

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ նախատեսում են Լեռնային Ղարաբաղում բնակեցնել 140 հազար ադրբեջանցիների, և դա անել ռեկորդային ժամկետում մինչև 2026 թվականը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Այս թիվը տարօրինակ կերպով փոխկապակցված է Լեռնային Ղարաբաղը լքած բնիկ հայ բնակչության թվի հետ՝ 100 հազար սեպտեմբերի 19-20 ագրեսիայից հետո և մոտ 40 հազար, որոնք չեն վերադարձել Լեռնային Ղարաբաղ 44-օրյա պատերազմից հետո։

Այն, որ մինչ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թիվը բազմակի անգամ ավելի քիչ էր, Բաքվի իշխանություններին ամենևին չի անհանգստացնում։

Share This