Պուտինն ժամանել է Բիշքեկ` ԱՊՀ գագաթնաժողովին, Նիկոլը չի գնա
Վլադիմիր Պուտինն այս տարի առաջին անգամ մեկնել է արտերկիր: Նա ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերի 13-ին։
Այս միջոցառմանը Նիկոլը հրաժարվել է մասնակցել: Եվ դա հասկանալի է. Բիշքեկում կարող էր տեղի ունենալ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, եւ երեւում է, որ Արեւմուտքը հրահանգավորել է Նիկոլին` չհամարձակվես այդ ձեւաչափով բանակցել: Ու սա այն դեպքում, երբ հնարավոր է Բիշքեկում Հայաստանի անվտանգության մասով ռեալ պայմանավորվածություններ ձեռք բերել:
