Դոնեցկի աղբյուրները հայտնում են.
«Հրեշավոր մռնչյուն Դոնեցկի մոտ: Հզոր մարտ է ընթանում Ավդեևկայի ուղղոթւթյամբ: Ռուսական բանակը աննախադեպ հարված է հասցնում ԴԺՀ-ի մայրաքաղաքի մոտ գտնվող թշնամու թիրախներին:
Առավոտյան ժամը 5-ից գործում են ինքնաթիռներ, հաուբիցներ, համազարկային կայանքներ և տանկեր։
Ավդեեւկան ծածկված է սաստիկ հրդեհների սև ծխով:
«Կույբիշևսկայա. Սվաղը ընկնում է առաստաղից, իսկ տունը թռչկոտում է։ Նույնիսկ մեզ, որ սովոր ենք, սա ահավոր է»,- գրում է տեղի բնակիչներից մեկը։
«Դոնեցկ. Առավոտյան ժամը 5-ից դժվար է. Սարսափելի է պատկերացնել, թե ինչ պայթյուններ են Ավդեևկայի մոտ իրենց դիրքերում: Դա ավելի վատ է, քան Գազայի հատվածում»,- գրում է Դոնեցկի ռազմական թղթակից Սերգեյ Մակարենկոն»։
Նախնական արդյունքների մասին դեռ տվյալներ չկան: Սակայն նկարագրված պատկերը հուշում է, որ ռուսական բանակն իրոք անցնում է սպասված մասշտաբային հարձակմանը:


