Ինչպես արդեն գրել ենք, երեկվանից գյումրեցիները նույնպես արթնացել են, միացել երևանյան շարժմանը՝ պահանջում են գործող կառավարության հրաժարականը եւ Արցախին Մայր Հայաստանի հրատապ օգնությունը; Ուշագրավ է, որ շարժման նախաձեռնողները մտավորականներ են, Գյումրու ինտելեկտուալ սերուցքը՝ դասխոսներ, երաժիշտներ, մանկավարժներ, որոնք այս պահին հավաքվել են Թատերական հրապարակում; Մարդկանց թիվը գնալով ավելանում է;
Ամբիոն նյուզի ֆոտոշարքը տեղից