Երբ տանը վիշտ կա․ մահացու հիվանդ է կրտսեր եղբայրը, իսկ ավագ եղբոր տարեդարձն է.ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը։
Ասում ենք՝ տոնում է, բայց բոլորս հասկանում ենք, թե ինչ է տոնը, երբ տանը վիշտ կա․ մահացու հիվանդ է կրտսեր եղբայրը, իսկ ավագ եղբոր տարեդարձն է:
Բայց և․․․․․․, վստահ եմ՝ Անկախությունը մեզ սովորեցրեց նպատակների իրականացման հիմքում դնել սեփական ուժերին ապավինելը։ Վերջին հազարամյակում միշտ ուրիշների դռներին նայող, նրանցից օգնություն ակնկալող Հայաստանը անկախ պետականության պայմաններում կարողացավ ինքը երաշխավորը լինել օտարված իր մի մասի՝ Լեռնային Ղարաբաղի փրկության եւ գոյատեւման։ Հիմա էլ կարող է․․․․
Հայաստան ջան, ցանկանում եմ, բոլորը հասկանան այս օրվա խորհուրդը, ձգտեն կառուցել ավելի լավ պետություն, ամուր պետություն, բարգավաճ պետություն ու ամենակարևորը ժողովրդի իշխանությամբ պետություն:
ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ՝ Հասմիկ Վիրաբյան
Share This