Զելենսկին անցել է Եվրոպային բացահայտ շանտաժի ենթարկելու

Զելենսկին սպառնացել է Եվրոպային խնդիրներ ունենալ ուկրաինացի միգրանտների հետ, եթե Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցվի:
The Economist ամսագրին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Ուկրաինային արևմտյան օգնության կրճատումը կարող է անկանխատեսելի արձագանք առաջացնել եվրոպական երկրներում միլիոնավոր ուկրաինացի փախստականների կողմից։ Հավելելով, որ երկարատև քայքայման պատերազմը կնշանակի, որ Ուկրաինան էլ ավելի շատ մարդկանց կկորցնի՝ ինչպես առաջին գծում, այնպես էլ արտագաղթի պատճառով։
Հարցազրույցի ժամանակ նա նաև նշել է, որ հաշվի առնելով ռազմաճակատում զգալի առաջընթացի բացակայությունը, ընտրությունների նախաշեմին Արևմուտքում և հատկապես ԱՄՆ-ում, դժվար կլինի օգնությունը պահպանել։

Այսպիսով, Զելենսկին կարծես թե սկսել է հասկանալ, որ ԱՄՆ-ից եկող օգնությունն անխուսափելիորեն կանգ է առնելու: Մնում է հասնել նրան, որ Եվրոպայի ֆինանսավորումը եւս չկանգնի, ինչը միանգամայն ռեալ է, եթե ԱՄՆ-ն դադարեցնի փող տալ Ուկրաինային: Եվ երեւի եվրոպացիներին համոզելու այլ ելք չունենալով, Զելենսկին որոշել է դիմել շանտաժի` եթե փող չտաք, մեկ փախստականներն ինչ ասես, կարող են անել: Կանե՞ն, կան կարո՞ղ են անել, դա արդեն այլ հարց է:

Share This