Նաստյա Իվլեեւան ծաղրել է Իդա Գալիչի եւ նրա ոճաբանի վերջին ֆոտոշարքը
Չգիտենք, թե ինչու են համացանցի երկու աստղերն այդքան զայրացրել միմյանց, բայց թվում է, որ նրանց միջեւ սկանդալը կարող է կրկին բորբոքվել։ Նաստյա Իվլեեւայի եւ Իդա Գալիչի հարաբերությունները շատ տարիներ առաջ սառեցին, իսկ շփումը վերականգնելու փորձերն անհաջող էին: Այժմ աղջիկները մեկ-մեկ ծաղրում են միմյանց։ Օրինակ Նաստյան վերջերս ասել է, որ Իդան նյարդայնացնում է իրեն, իսկ օրերս նա կատակով պատճենեց իր նախկին ընկերուհու վերջին լուսանկարներից մեկը, որն առանց չափազանցության կարելի է համարել ապտակ։

Բանն այն է, որ Իդան եւ նրա ոճաբան Օլեգ Գորչանինը, ով աշխատել է նրա նոր կերպարի վրա, դարձել են «Собака» ամսագրի վերջին համարի դեմքերը։ Շքեղ ֆոտոշարքի նկարներից մեկը տպավորել է Նաստյային, ով ճանապարհորդական շոուի իր գործընկերոջ՝ բլոգեր Ռոման Կագրամանովի հետ կրկնօրինակել են Իդային եւ նրա ոճաբանին։ Կատակը կատակ, բայց նախանձն անպարկեշտ զգացում է: Սպասում ենք Իդայի պատասխանին։

