Աննա Էլբակյանի 60-ամյակը, Համոյի ու թոռների անակնկալը, դստեր ու ամուսնու մաղթանքը

«Սիրունիկ», «տաղանդավոր», «նուրբ» ու «քաղցրահնչյուն»՝ սրանք այն ածականներն են, որոնցով, սովորաբար, բնութագրում են կանացի ու հմայիչ Աննա Էլբակյանին: ՀՀ վաստակավոր արտիստը երեկ՝ սեպտեմբերի 5-ին, նշեց ծննդյան 60-ամյակը՝ տարեդարձ, որը հիշարժան անակնկալ դարձրին դերասանուհու ընտանիքի անդամները, ընկերներն ու անվանի գործընկերները:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Դերասանուհու հոբելյանը կազմակերպվել էր Գաբրիել Սունդուկյանի անվանի թատրոնի փոքր դահլիճում՝ լի հյուրերով ու հիշողություններով: Նրա մուտքը խորհրդանշական էր՝ «Երեւանի սիրուն աղջիկ» երգի ներքո: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին արխիվային տեսանյութեր, եղան անակնկալ ելույթներ եւ հանձնվեցին սիմվոլիկ մրցանակներ:

373064116_610439131281197_5970311265018899766_n.jpg (74 KB)

«Այն, ինչ այսօր պատրաստել ենք, անակնկալ է, նա միայն գիտի, որ իր 60-ամյակն ենք նշելու: Իրականում շատ հուզված եմ, շատ արագ ենք նախապատրաստվել: Ուզում եմ, որ ինքը շատ երկար ապրի, եւ այն երազանքները, որոնք դեռ չեն իրականացել, իրականանան: Ուզում եմ, որ շատ ու հետաքրքիր դերեր ունենա, որովհետեւ, կուզեի նրա՝ 60 տարեկանից հետոի գույները տեսնել»,-նշեց դերասանուհու դուստրը՝ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա հավելեց, որ միջոցառման կազմակերպչական հարցերում մեծ դեր են խաղացել նաեւ Խամաճիկների եւ Սունդուկյանի անվան թատրոնները:

Աննան շատ հետաքրքիր մարդ է, դրա համար էլ համատարած սեր է վայելում, ասում է դերասանուհու ամուսինը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդկան արտիստ Արմեն Էլբակյանը:

373064125_853997122743217_4868006464552675576_n.jpg (64 KB)

«Ես Աննային ճանաչում եմ 17 տարեկանից, այդ տարիքում էլ ամուսնացել ենք: Ես նրան մաղթում եմ, որ շարունակի ապրել այնպես, ինչպես ապրել է, եւ ամենուր սփռի այն մեծ սերը, որն ինքը ունի դեպի իրեն շրջապատող մարդիկ, դեպի մեր ժողովուրդը: Մաղթում եմ քաջառողջություն: Ուզում եմ, որ պինդ լինի, հումորը չկորցնի, լինի այնպիսին, իչպիսին, որ կա»,-հավելեց դերասանը՝ բացահայտելով, որ սերն է իրենց հարաբերությունների ներդաշնակության գաղտնիքը:

Երեկոյին երաժշտական կատարումներով ներկայացան Եվա Ոսկանյանը, Գարիկը եւ Սոնան, Ֆորշն ու Աննա Էլբակյանը, Ալլա Սահակյանը, Գոռ Սուջյանը: Անակնկալ ելույթով հանդես եկան ռեփեր Համոն որդու՝ Էդգարի հետ, իսկ Էլբակյանների մյուս թոռը՝ Էլմին, պարային համարով ներկայացավ: Տեղի ունեցավ նաեւ խորհրդնշական՝ «Ան» մրցանակաբաշխություն, որի շրջանակում Աննա Էլբակյանի պատկերը կրող արձանիկ հանձնվեց 5 անվանակարգերի հաղթողներին:

373064116_610439131281197_5970311265018899766_n-1.jpg (74 KB)

«Լավագույն վարպետ» անվանակարգում արձանիկ ստացավ Նիկոլայ Ծատուրյանը: «Լավագույն խաղընկեր» մրցանակին արժանացավ Հարություն Մովսիսյանը: «Լավագույն երաժշտական կատարումը» «Լուսին»-ն է՝ Գարիկի եւ Սոնայի մեկնաբանությամբ, իսկ «Կյանքի լավագույն ուղեկիցը», բնականաբար, Արմեն Էլբակյանը:

«Աննա Էլբակյանի անվան մրցանակ»-ը դերասանուհին շնորհեց եղբորը՝ Սամվել Աբրահամյանին:

Միջոցառման ընթացքում հնչած բոլոր կարծիքներին ու մեծարմանն ի պատասխան՝ Աննա Էլբակյանը նշեց.

373053119_854638476052847_4625603925831866294_n.jpg (53 KB)

«Անկեղծ ասած՝ ես ինքս ինձ բոլորովին լուրջ չեմ վերաբերվում… Ես շատ շնորհակալ եմ, որ բոլորդ եկել եք: Այսօր լուրջ բաներ խոսվեցին, բայց, իհարկե, դա այդպես չէ: Այս ամենն անակնկալ էր ինձ համար, ու քանի որ ոչինչ լուրջ չէ, խնդրում եմ՝ թուլացեք: Ուղղակի եկեք իրար սիրենք. հիմա դա այնքան քիչ է… Հիմա, երբ 60 տարեկան եմ, հասկանում եմ, որ այս աշխարհում ոչինչ, բացի բաց սրտից, արժեք չունի»,-հուզմունքով ու երախտագիտությամբ լցված՝ ասաց դերասանուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

 

Սյունե Առաքելյան

Share This