Ինչպես ամրապնդել լնդերն ու ազատվել արյունահոսությունից
Լնդերի արյունահոսությունը բավական տարածված ու վտանգավոր խնդիր է, որը չբուժելու դեպքում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 պարզ ու արդյունավետ միջոց, որոնք կօգնեն բուժել լնդերը, ամրապնդել դրանք ու ազատվել արյունահոսությունից:
1. 100 գրամ հալվեյի (հալվե ծառանման) տերևները մանրացնել մինչև ստացվի համասեռ խյուս, լցնել էմալապատ կաթսայի մեջ և թողնել 1 ժամ: Այնուհետև քամել բույսի հյութը, ավելացնել եռացրած ջուր (1:2 հարաբերակցությամբ) և օգտագործել ստացված լուծույթը բերանի խոռոչի ողողումներ անելու համար: Եթե լուծույթը չափազանց դառն է, ապա այն կարելի քաղցրացնել մի փոքր մեղրով: Այս դեղամիջոցը հարկավոր է լցնել շշի մեջ և պահել սառնարանում:
2. Լնդերի վիճակը բարելավելու համար հիանալի միջոց է նաև եղինջը: Անհրաժեշը է 1 ճաշի գդալ եղինջի չոր խոտը թրմել մի բաժակ եռման ջրում, թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և օգտագործել այն ատամները լվանալուց հետո բերանի խոռոչը ողողելու համար:
3. Լնդերի բուժման արդյունավետ միջոց են նաև եթերայուղերը: Հարկավոր է անանուխի և նուշի եթերայուղերը լուծել գոլ ջրում (առավելագույնը 5 կաթիլ եթերայուղ մեկ բաժակ ջրին) և օգտագործել ստացված խառնուրդը բերանի խոռոչը ողողելու համար:
