Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ

2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1949): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք:

Հստակ ցույց էի տալիս բնակիչների համար վտանգները, որ մեր զինծառայողները պաշտպանում են անմիջականորեն խաղաղ բնակիչներին և հետևաբար` նրանց կյանքի և մյուս իրավունքները նույնպես վտանգված են ու պաշտպանության ենթակա են:

Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս  հերքում էր, արդարացնում ադրբեջանական արարքները, թաքցնում էր ներխուժումները:  Այնքան ջանասիրաբար էին հերքում, որ ապացույցներ էինք ստիպված հրապարակում (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1971)

Share This