Վնուկովոյում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման եւ ուղարկման համար
Վնուկովոյում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման եւ ուղարկման համար։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Անվտանգության նկատառումներով ժամը 05:21-ից չվերթների մի մասն ուղղվել է այլ օդանավակայաններ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքը Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանի տարածքում: Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նախնական տվյալներով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան:
