Նորատուսում գետնասնկից մի քանի մարդ է թունավորվել, այդ թվում՝ երեխաներ

ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հոկտեմբերի 4-ին՝ ժամը 03.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած գետնասունկը ուտելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:
