Թրամփը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները վերացնելու պայման է դրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները վերացնելու առաջարկ անել Հյուսիսային Կորեային, եթե վերջինը համաձայնի ապամոնտաժել Յոնբենի միջուկային կենտրոնը և դադարեցնի ուրանի արտադրությունը: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Time-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները:
Պարբերականը հստակեցրել է, որ խոսքը տեքստիլի և ածուխի մատակարարման վերաբերյալ ՄԱԿ-ի պատժամիջոցները երեք տարով կասեցնելու մասին է:
Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 1-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել, երբ խորհրդականները պատմել են նրան Փհենյանի կողմից հրթիռների մշակման մասին, որոնք կարող են արձակվել սուզանավից:
Չնայած Հյուսիսային Կորեայի գործողությունների վերաբերյալ խորհրդականների մտահոգությանը, ԱՄՆ առաջնորդը որոշել է շարունակել բանակցությունները:
Խորհրդականները պատրաստել են առաջարկությունների ցանկ, որը Թրամփը կարող է ներկայացնել Կիմ Չեն Ընի հետ բանակցություններում՝ միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց:
